Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ կան. Արցախի օմբուդսմեն

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:

Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: