Հրապարակվել է կառավարության որոշումը՝ ռազմական դրություն հայտարարելու մասին

Հայաստանի էլեկտրոնային կառավարման կայքում՝ e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության որոշումը՝ ռազմական դրություն հայտարարելու մասին։

Հայաստանի հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր զորահավաք, գործողության մեջ է դրվում ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը, ԶՈՒ և այլ զորքերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի, հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան հաշվառված քաղաքացիների զորակոչ։ Ըստ ռազմական դրության սահմանափակման՝ Հայաստանում և Արցախում տեղի ուենցող մարտական գործողությունների, ուղղությունների, տեխնիկայի շարժի, պատճառված կորուստների վերաբերյալ հաղորդումների հրապարակային տարածումը կատարվելու է բացառապես պետական մարմինների տրամադրած տեղեկատվությանը հղումով։

Ռազմական դրության շրջանակում կիրառվող սահմանափակումները գործելու են Հայաստանի ողջ տարածքով։

Մեկնաբանել