Արցախի նախագահի խոսնակը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կոչ է անում «օգտակար գործերով զբաղվել»

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն արձագանքել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։ Պողոսյանը դեսպանին կոչ է արել օգտակար գործերով զբաղվել։

«Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,- Ֆեյսբուքում գրել է Պողոսյանը։

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա»,- հայտարարել էր Տողանյանը ՌԻԱ Նովոստիին:

Լուսանկարում՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը

Մեկնաբանել