Անկարան հայտարարում է ղարաբաղյան հարցի «վերջնական հանգուցալուծման» անհրաժեշտության մասին

Արցախյան հիմնախնդիրը պետք է վերջնականապես հանգուցալուծվի, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավպուշօղլուն՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում լուծումը՝ «ղարաբաղյան հիմնախնդիրն ունի մեկ լուծում և այն Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն է ադրբեջանական տարածքներից»:

Ըստ թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարի՝ մինչև այսօր խնդրի չկարգավորված լինելու հանգամանքը պայմանավորված է հայկական զինված ուժերի ներկայությամբ։

«Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նման մոտեցում ունի նաև Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային հարցերում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ ասելով, որ այս ամբողջ ընթացքում հիմնախնդրի կարգավորման հարցում որևէ դրական քայլ չի արել։

«Մասնավորապես այն երկրներում, որտեղ Ադրբեջանը չունի ներկայացուցչություն, Թուրքիան պատրաստ է օգնել նրան»,- ասել է Չավուշօղլուն։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել