Մակրոնը քննադատել է Թուրքիայի ռազմատենչ կոչերը

«Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, որոնք, ըստ էության, արձակում են Ադրբեջանի ձեռքերը»․ այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 30-ին Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի ռազմատենչ կոչերը խրախուսում են Ադրբեջանին վերատիրանալու Լեռնային Ղարաբաղին», ինչն անընդունելի է, թեև ինքը չունի Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին ապացույց։

«Ես կարդացել եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները (հօգուտ Ադրբեջանի), դրանք համարում եմ անխոհեմ և վտանգավոր», – ասել է Մակրոնը։

Մակրոնը տեղեկացրել է, որ չորեքշաբթի երեկոյան կքննարկի հարցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հինգշաբթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, գրում է Reuters-ը։

Մեկնաբանել