Ադրբեջանում «գնահատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը»

Բաքուն գնահատում է այն ջանքերը, որոնք Մոսկվան գործադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն միջազգային միջնորդությունն անհրաժեշտ է սկսել Ադրբեջանի սուվերեն տարածքների օկուպացիայի դադարեցումից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը։

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ որպես մեր մերձավոր հարևանի, որպես մեր ռազմավարական գործընկերոջ ՝ որպես անվտանգության խորհրդի (ՄԱԿ) մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի։ Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության ընդունելի կարգավորում գտնելուն ուղղված բոլոր միջազգային ջանքերը պետք է սկսվեն մեկ հիմնարար տարրից. դրանք պետք է սկսվեն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան դադարեցնելու անհրաժեշտությունից: Դա այն հիմքն է, որի վրա Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ամենայն պատասխանատվությամբ մասնակցել կարգավորման գործընթացին»,- նշել է Ռզաևը ։

Մեկնաբանել