ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ։

«Նախարարները միանշանակ ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գետուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն աընդունելի սպառնալիք են տարաշաշրջանի կայունության համար։

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», – ասված է հայտարարությունում։