Դպրոցները չեն փակվում, հայտարարում է ԿԳՄՍ նախարարը

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են, նման բան չկա։ Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ նրա՝ չկա որևէ հիմք նման որոշում կայացնելու համար, իսկ եթե լինի, ապա հանրությունն այդ մասին կիմանա պաշտոնական աղբյուրներից.

«Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»,- գրել է նախարարը։