Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել գյուղական համայնքի և բնակավայրերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան»։

Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումից առաջ հակառակորդը հարավային ուղղությամբ ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը:

Մեկնաբանել