Գրանցվել է հումանիտար հրադադարի հերթական խախտումը

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվել է ժամը 19։00-ին։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն էր։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

Մեկնաբանել