Ազգահին ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ՝ կամավորության հիմքունքով։ Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ։ Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը։ Ես կամավորագրվում եմ։ Պատերազմը կարճացնում են Զինվորները։
Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:
Հ. Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ։
Ձեր պատգամավոր»։