Մարտունու շրջանում թշնամու դիվերսիոն գրոհները կասեցվել են, նա հետ է շպրտվել․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Նրա փոխանցմամբ՝ առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

Մեկնաբանել