Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում․ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»։