Չավուշօղլուն ժամանել Է Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը. հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք կրկին Բաքվում ենք, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները և վերահաստատենք մեր վճռական աջակցությունը Ադրբեջանին», – գրել է Չավուշօղլուն Թվիթերի իր էջում: