Սիրիացի վարձկանին խոստացել էին 2 000 դոլար վարձավճար և 100 դոլար՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքաննության տեսանյութը։

Նախնական հարցաքննության ժամանակ պարզվել է, որ գերեվարվածը 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար: