Ինչ պետք է իմանան ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիները

Կացարան, կենսաթոշակ և նպաստ, ինչպես նաև սննունդ ստանալու համար Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները պետք է երեք գործողություն իրականացնեն։ ՍիվիլՆեթը իրավասու պետական մարմինների միջոցով ներկայացնում է, թե ինչ է հարկավոր, որպեսզի արցախցիները Հայաստանում ապահովված լինեն տանիքով և ստանան սոցիալական ծառայություններ։