1000 դրամը դարձնել 3000. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին նոր նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը դարձնել 3000 դրամ։

Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։

Նախագծի ընդունմամբ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ պատգամավորները քննարկումներ էին սկսել նախորդ շաբաթ։