Հայ-թուրքական արձանագրությունների 2 ամյակը: Արձանագրությու՞ն թե պայմանագիր: «Արարատից այն կողմ» Արտակ Շաքարյան:
Հոկտեմբեր 10, տարածաշրջան
-
YEREWINE DAYS 2024․ մինչև 700 տեսակի տեղական գինիներ, հայկական կարասներ
Այս տարի Գինու օրերն անցկացվում է հունիսի 7-9-ըՄոսկովյան-Սարյան-Թումանյան խաչմերուկում։ Միջոցառման երեք օրերին ներկայացվելու են տեղական խաղողի այգիների՝ մինչև 700 տեսակի լավագույն գինիները։ Գինու փառատոնը ներկայանում է նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։
-
Վրաստանի խորհրդարանը լրագրողների է զրկել հավատարմագրումից
OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մի քանի օրվա ընթացքում իշխանություններին քննադատող ալիքներից չորս հեռուստալրագրողի զրկել է հավատարմագրումից՝ փաստացիորեն արգելելով լուսաբանել խորհրդարանի նիստերը: Խորհրդարանը չեղյալ է համարել Pirveli հետուստաընկերությաան երկու լրագրողի, Formula և Mtavari Arkhi հետուստաընկերություններից մեկական լրագրողների հավատարմագրումը՝ անցյալ տարի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաշվիլիի ներկայացրած կանոնակարգերը խախտելու համար: Կանոնակարգերը, որոնք կոչվում են «վարքագծի կանոններ», իշխանություններին թույլ են տալիս լրագրողներին զրկել հավատարմագրումից այն դեպքերում, երբ նրանք ճնշում են գործադրում իրենց հարցերին պատասխանելուց հրաժարվող պատգամավորների վրա, ինչպես նաև այլ խախտումների համար: Այս լրատվամիջոցները չեն կարող հավատարմագրում չստացած լրագրողներին փոխարինել ուրիշներով։ Չորեքշաբթի Pirveli-ն հայտնել է, որ իր երկու լրագրողներ Նատա Քաջայան […]
-
Ադրբեջանցի տնտեսագետին «առևանգել» և կալանավորել են AbzasMedia-ի գործով
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն ձերբակալվել է AbzasMedia-ի դեմ իշխանությաան գործողությունների շրջանակում՝ չնայած անկախ այդ լրատվականի հետ նա որևէ կապ չունի: Ակնկալվում էր, որ Մեհրալիզադեն AbzasMedia-ի գործով ցուցմունք էր տալու շաբաթ օրը (հունիսի 1), սակայն, ըստ տեղեկությունների, նրան առևանգել և կալանավորել են դրանից երկու օր առաջ՝ մայիսի 30-ին: Նրա կինը՝ Նարգիզ Մուխտարովան, պատմել է, որ ամուսինն անհետացել է մայիսի 30-ի վաղ առավոտյան, և այդ օրը կեսօրին մոտ ոստիկանները նրան բերել են տուն։ Ֆարիդ Մեհրալիզադեն «Ոստիկանները նրան տուն բերեցին կեսօրին։ Խուզարկեցին մեր տունը և խլեցին միայն մեր բջջային հեռախոսները, նույնիսկ հները, որոնք պիտանի չէին։ Երբ ոստիկանները նրան ձերբակալեցին, […]
-
Վերանորոգում, կահավորում ու դիզայներական ծառայություններ․ մեկնարկել է «Հոմինգ էքսպոն»
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հունիսի 7-ին մեկնարկեց «Հոմինգ էքսպո» ցուցահանդեսը, որը կտևի մինչև ամսի 9-ը ներառյալ։ Սա «Տուն էքսպո» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի շարունակությունն է, որն անցկացվում է առաջին անգամ։ Կանաչապատում, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարաման ու անվտանգության համակարգեր, դռներ, պատուհաններ, դարպասներ, շինարարական գործիքներ, կենցաղային տեխնիկա, արևային էներգիայի մատակարարներ․ այս ամենն ու ավելին առաջարկող 70-ից ավել ընկերություն ներկայացված է մեկ հարկի տակ։ Նյութը հրապարակվում է որպես գովազդ։
-
Ըստ Սիմոնյանի՝ Մինսկի խմբի լուծարման հարցին պետք է անդրադառնալ խաղաղության
Մինսկի խմբի լուծարման հետ կապված խոսակցություններին պետք է անդրադառնալ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։ Այդ մասին հունիսի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Մինսկի խմբիի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի: Ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք, և հարցը դուրս կգա»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նկատում է՝ երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ դրական քայլեր են գրանցվում, […]
-
Արամ Խաչատրյանը, Սարոյանն ու Երևանի մետրոն
Հունիսի 6-ին Երևանի մետրոյում ուղևորները Արամ Խաչատրյանի երաժշտություն էին լսում։ Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն էր, և մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր այդպես ուղևորներին հիշեցնել օրվա մասին։ Մի տեղ «Գայանե» բալետի հայտնի «Սուսերով պարն» էր հնչում, մեկ այլ կայարանում՝ «Դիմակահանդես» բալետի վալսի մեղեդին։ Այս երկուսը Խաչատրյանի ամենահայտնի և համաշխարհային տարածում գտած ստեղծագործություններն են։ Սակայն միշտ չէ, որ որևէ բնագավառում ստեղծագործող մեծ արվեստագետի գլուխգործոցն է ամենամեծ ճանաչումը գտնում աշխարհում։ Թե՛ «Սուսերով պարը», թե՛ «Դիմակահանդեսի» վալսը, որ Խաչատրյանի ամենահաճախ հնչող ստեղծագործություններն են, արվեստի կատարելություն են և պատիվ կբերեին աշխարհի ամենամեծ կոմպոզիտորին։ Բայց համամիտ եմ այն մասնագետների հետ, որոնք կարծում են, թե Խաչատրյանի երաժշտական ժառանգության […]