Նոյեմբեր 3, տարածաշրջան

Հրատարակիչների միջազգային միությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է ազատ արձակել թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքoլուին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին համոզել է Իրանի դեմ պատերազմ սկսել։ Այս մասին երեկ գրել էր իսրայելական Haaretz թերթը։

Սիրիայի ղեկավարությունն ընդունելի է համարել երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար Արաբական պետությունների լիգայի առաջարկած «ճանապարհային քարտեզը»: Բաշար ալ Ասադին առաջարկվել է երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Մեկնաբանել