Նոյեմբեր 9, ըստ կայքերի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միակարծություն չկա այն հարցում՝ արդյոք պետք է Պաղեստինին՝ որպես անկախ պետության, ընդունել ՄԱԿ-ի անդամ: Խորհրդի անդամներն այդ հարցում բաժանվել են երեք խմբի, որից առաջինը կողմ է պաղեստինցիների՝ ՄԱԿ մտնելու հայտին, երկրորդ խումբը դեմ է, իսկ երրորդը՝ ձեռնպահ:Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանում 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավոր է՝ ռուս–վրացական հարաբերություններն էլ ավելի վատթարանան։ Սաակաշվիլին հավելել է, որ Պուտինը բացահայտ հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ–ը և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ />Հունական Պորտո Կարրաս քաղաքում նոյեմբերի 8-ին կայացան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Հունաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հաղթանակներ գրանցեցին Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը համապատասխանաբար Աննա-Մարիա Բոստարիի և Եկատերինի Պավլիդուի նկատմամբ:

Մեկնաբանել