LIVE. Հանրահավաք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ․ օր 6-րդ

Այսօր լրանում է վեցերորդ օրը, ինչ Երևանում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեմ հանրահավաքը։ Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Այսօր առավոտյան 10-ից նախատեսվում է արգելափակել Երևանի կենտրոնական փողոցները։