Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, օգոստոսի 29
Article Published:
29 Օգոստոս, 2019 10:07
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, օգոստոսի 29
Post navigation
Posted in:
Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է։ «Ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել էին ճեղքել ոստիկանների կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, կատարել էին խուլիգանություն: Մասնավորապես, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, […]
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ GG ընկերության գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին։ ՔԿ-ն վստահեցնում է՝ քրգործը կապ չունի ընկերության հիմնադրի ակտիվ հասարակական գործունեության հետ։ «GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում։ Կոմիտեից նշում են, որ հունիսի 15-ին GG ընկերությանում իրականացված խուզարկություններ վերը նշված քրեական գործի շրջանակում էին, «Այս տեսանկյունից քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման […]
Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն GG ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացրել։ Առգրավվել է 26 համակարգիչ։ Խուզարկության մասին տեղեկությունները հայտնել են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սերգեյ Հարությունյանը։ Արսեն Բաբայանը, որը ներկա է եղել ընկերության գրասենյակներից մեկում խուզարկությանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «հետապնդում է իրականացվում, որպեսզի քաղաքական ճնշման ենթարկեն GG ընկերության հիմնադրին, հաշվի առնելով, որ նա հակաիշխանական հայացքներ ունի ու բազմիցս քննադատել է իշխանություննեյին և նաև Սրբազան պայքարի մասնակից է»։ «Իմ տեղեկություններով, երկու-երեք գրասենյակում խուզարկություն է իրականացվել, ես ներկա եմ եղել մի գրասենյակում խուզարկությանը։ Խուզարկության իրավունք չունեին, որովհետև դատարանը նման լիազորություն չէր տվել։ Համակարգիչների առգրավման նպատակն այն էր, որ GG ընկերությունը չկարողանա […]
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին: Զորավարժությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա նախորդ օրը հայտարարել էր, որ երկու երկրները «մարտավարական զորավարժություններ» կանցկացնեն՝ «ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար»։ Իրանն ու Ադրբեջանը երկար ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել։ Իրանը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ Ադրբեջանի կապերին, մինչդեռ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Իրանին Ադրբեջանում շիա ծայրահեղականներին աջակցելու մեջ: Այնուամենայնիվ, երկու երկրները, ըստ երևույթին, թուլացնում են դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը․ երկու երկրներն անցյալ տարի պայմանավորվածություն ձեռք բերեցին զարգացնել ռազմական գործընկերությունը և իրականացնել երկար […]
Էրջիո Ռեստելլի Իրանը ծվարած է Պարսից ծոցում։ Աշխարհագրական դիրքը նրան կարևոր տարանցիկ դեր է հաղորդում և հնարավորություն տալիս երկկողմ առևտրի նավահանգստի համար: Չաբահարը, որը Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում է, խորջրյա նավահանգիստ է։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ուղղակիորեն կապված է օվկիանոսին: Հենց այս նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի ու Իրանի միջև վերջերս տասնամյա երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Այս պայմանագիրը ոչ միայն կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում, այլև կարևոր քայլ տարածաշրջանի տնտեսական ինտեգրման և հաղորդակցությունների համար, ինչը ճանապարհ է հարթում համաշխարհային առևտրի և ներդրումների աճի համար: Նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի՝ Հնդկաստանին Աֆղանստան և Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու առումով: Հնդկաստանի և Իրանի միջև […]
#CivilNetCheck ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հունիսի 14-ին նյութ էր հրապարակել՝ նշելով, որ Քննչական կոմիտեն խեղաթյուրել է՝ հայտարարելով, որ ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառելուց առաջ նախազգուշացրել է։ Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։ Մենք գրել էինք, որ իրավապահ մարմինը ակնհայտորեն խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։ #CivilNetCheck-ը նման եզրակացության հանգել էր՝ ուսումնասիրելով մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերներ, համեմատելով տարբեր տեսանյութեր, ինչպես նաև խոսելով տեղում գտնված մի […]
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանն անդրադառնում է երեք թեմայի՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներին ու բռնություններին, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատական գործին և Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին։