1917-ը վերադարձել է Ռուսաստան

Ըստ պարբերականի՝ թեև արտագաղթի ալիքը բավական մեծ է, այն որոշակիորեն տարբեր է 1917-ից, ինչպես նաև 20-րդ դարի 70-80-ականներին արձանագրված համանման ալիքից։ Եթե նախկինում երկիրը լքողների մեծ մասը մեկնում էր վաճառելով բնակարանը, ավտոմեքենան, գույքը, ներկայում նրանք հեռանում են «լռելյայն»՝ զգուշանալով այրել Ռուսաստանի հետ կապող բոլոր կամուրջները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ հետ է վերադառնում մեկնածների շատ փոքր մասը միայն։

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանից ընդմիշտ մեկնողների թիվը տարեկան 100-150 հազ. է։ Արտագաղթի հոսքն ուժգնացել է հատկապես վերջին մի քանի տարիներին։ Սոցիոլոգների հավաստմամբ՝ ներկայում Ռուսաստանն առերեսվել է «ուղեղների արտահոսքի» խնդրին, և համարժեք քայլեր չձեռնարկելու դեպքում ռուսական գիտությունը պարզապես «մահանալու» է։ Ռուսաստանում գիտնականների հիմնական խնդիրը ոչ միայն ցածր աշխատավարձն է, այլև բարոյապես մաշված սարքավորումները։

Բրիտանական The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ վերջին տասը տարում Ռուսաստանից մեկնել են շուրջ 300 հազ. ձեռներեց, ֆինանսիստ և գործարար: Նրանցից շատերը երկիրը լքելու իրենց որոշումը հիմնավորում են օրինական բիզնեսին խոչընդոտող գործոնների առկայությամբ։ Որպես պատճառ նշվում է նաև Ռուսաստանում տնտեսական իրադրության վատթարացումը։ Այսպես՝ վերջին տարիներին Ռուսաստանում տնտեսական աճը դանդաղել է տարեկան մինչև 3%՝ նախկին 7-8% փոխարեն։ 

Մեկնաբանել