Ադրբեջանը հասել է «Մեծ քսանյակի» մակարդակին. Ադրբեջանի ԿԲ

Ըստ Ռուստամովի’ Ադրբեջանի անկախության ժամանակաշրջանում երկրում աղքատության մակարդակը կրճատվել է հինգ անգամ իսկ երկրի արժույթի պաշարները մոտենում են 42 մլրդ դոլարի:

«Մոտակա ժամանակահատվածում մենք չենք տեսնում Ադրբեջանի տնտեսության համար որևէ մակրոտնտեսական ռիսկեր: Մեր հաշվարկներով’ առաջիկա տաս տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը կհասնի զարգացման երկնիշ տեմպի’ 10-12%: Դրան պետք է հասնել ոչ նավթային սեկտորում արտադրության մակարդակը բարձրացնելով», – ասել է Էլման Ռուստամովը:

Ադրբեջանի ԿԲ նախագահը նաև ասել է, որ 2012թ. պետբյուջեի նախագիծը մշակվել է ամենաբարձր մակարադակով. «Առկա է կայունությունը, բյուջետային ծախսերը կազմում են ազգային արդյունքի 37%-ը, իսկ դա «Մեծ քսանյակի» մակարդակն է», – եզրափակել է Ռուստամովը:

Մեկնաբանել