Վերջին նախազգուշացումը Սիրիային

ՄԱԿ-ի Անվտանգության ԽորհուրդՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում հակասիրիական բանաձևի ընդունումը կանխելու համար Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը հանդիսացավ Բաշար Ասադին փրկելու վերջին միջոցը: Այսպես մեկնաբանեց Աֆրիակայի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Մարգելովը Մոսկվայի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում այլընտրանքային փաստաթղթի քվեարկության ժամանակ, հաղորդում է «Взгляд»-ը:

«Մոսկվայում հույս են հայտնում , որ Ասադը ճիշտ կընկալի նրան ուղղված ահազանգը և կդադարեցնի բռնություններն ու կսկսի բարեփոխումների իրականացման գործընթացը», – ասել է Մարգելովը:

Նշենք, որ մարդու իրավունքների խախտման համար սիրիական իշխանություններին քննադատող բանաձևի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել երեկ ՄԱԿ-ի ԳԱ մարդու իրավոււնքների հանձնաժողովում: Փաստաթղթի ընդունման համար քվեարկել են 122 պետություններ, դեմ’ 13, 41պետություններ, ներառյալ Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել:

Մեկնաբանել