Էրդողանը քրդերից ներողություն է խնդրել Դերսիմի դեպքերի համար

Այս մասին տեղեկություն կա 1939 թվականի օգոստոսի 8-ին թվագրված փաստաթղթում։ Եթե առկա է նմանատիպ գրականություն և պետության անունից ներողություն խնդրելու կարիք կա, ապա ես ներողություն եմ խնդրում»:

Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, Էրդողանը նաև ամոթանք է տվել թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ իրեն ու Հայկական սփյուռքին նույն հարթության վրա դնելու համար։Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն սերում է հենց Դերսիմից, և այդ կապակցությամբ նրան շարունակ մեղադրում են հայկական կամ քրդական ծագում ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ Էրդողանը ԺՀԿ-ին կոչ էր արել առերեսվել իր պատմության հետ, Քըլըչդարօղուն հայտարարել էր. «Ես չեմ զարմանա, եթե այս վարչապետը մոտ ապագայում Հայոց ցեղասպանության թեման բերի թուրք ժողովրդի օրակարգ։ Էրդողանի և Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարհագրությունը համընկնում է»։

Մեկնաբանել