Հայերը երբեք որևէ տեղ չեն վախեցել մրցակցությունից. ԱՄՆ-ի դեսպան

«ԱՄՆ-ը խրախուսում է այսօրինակ միջոցառումների իրականացումը, քանի որ այն քաղաքական ուղերձ ունի և նպաստելու է Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման գործընթացին»,– ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ համաժողովի արդյունքները կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի միջև բիզնեսի և աշխատանքային հարաբերությունների ձևավորմանը՝ իրենց օժանդակությունը բերելով երկու պետությունների տնտեսություններին:

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ, որ այդ մերձեցումը ծավալվի թե՛ քաղաքական միջոցներով, թե՛ համաժողովների միջոցով: «ԱՄՆ-ը միշտ էլ կաջակցի, որ այս գործընթացը տեսանելի արդյունքներ տա»,– ասել է դեսպանը: 

Մեկնաբանել