Google-ին Հայաստանը քիչ է հետաքրքրում

Սեմիրջյանի խոսքով՝ Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված, և կա Google-ի արտադրանքների ներգրավվածությունն ավելացնելու խնդիր: «Մենք Հայաստան ենք բերել Google Apps Reseller համակարգը, որը թույլ է տալիս ինտերնետով և շատ քիչ գումարով զարգացնել ձեր բիզնեսը։

Քանի որ Google-ը քիչ է հետաքրքրված Հայաստանի շուկայով, փորձել ենք ինտերնետ հսկայի ուշադրությունը hրավիրել մեր երկրի վրա»,– ասաց «Ջի դիզայն գրուպ» ընկերության առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը:

Ընկերության ներկայացուցիչները Google Apps փաթեթի թիրախային սպառողներ դիտարկում են խոշոր ընկերություններին, որոնք իրենց թույլ են տալիս ունենալ CRM համակարգեր։ Նրանց խոսքով՝ Google Apps-ի կիրառումը ընկերությունների ղեկավարությանը բիզնեսը զարգացնելու մեծ հնարավորություններ կընձեռի:

Google Apps-ը մարկետինգային համակարգ է, որը ներդրվում է ընկերության աշխատանքները կառավարելու համար: Այն օգտագործում են նաեւ որպես ճիշտ վաճառք կազմակերպելու և հաճախորդների հետ շփվելու համակարգ։ Իսկ Google Docs-ն ու Google Sites-ը, որոնք ներառում են տեքստեր, էլեկտրոնային աղյուսակներ, ներկայացման և կայքի ստեղծման գործիքներ, թույլ են տալիս ավելացնել առցանց շփման արդյունավետությունը: 

Մեկնաբանել