Նույն միավորներով՝ նահանջ

Նա այս հորիզոնականը կիսում է Դոմինիկյան Հանրապետության, Սիրիայի, Ֆիլիպինների և Հոնդուրասի հետ։ Անցած տարի Հայաստանը նույն՝ 2,6 միավորով 178 երկրների շարքում 123-րդ հորիզոնականում էր։

Transparency International-ի CPI ինդեքսը 10-բալանոց համակարգով սահմանում է պետական հատվածում կոռուպցիայի մակարդակը։ Ընդ որում՝ 0 ցուցանիշ արձանագրած երկրները համարվում են կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ ունեցողները, և համապատասխանաբար՝ 10 բալը ենթադրում է կոռումպացված պաշտոնյաների բացակայություն։

Այսպես, ըստ CPI ինդեքսի, աշխարհի ամենակոռումպացված երկրներն են Սոմալին և Հյուսիսային Կորեան՝ 1 միավոր, որոնք զբաղեցնում են 182-րդ հորիզոնականը: Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեան այս վարկանիշում առաջին անգամ է ընդգրկվել, մինչդեռ Սոմալին 2010թ. ևս ճանաչվել էր ամենակոռումպացված երկիր։

180-րդ տեղում են հայտնվել Մյանմարը, Աֆղանստանը (1,5 միավոր)։ Նրանց հաջորդում են Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Սուդանը (1,6 միավոր)։ 1,8 միավորով 175-րդ տեղում են Իրաքը և Հայիթին, իսկ 172-րդ տեղում՝ Վենեսուելան, Հասարակածային Գվինեան և Բուրունդին՝ 1,9 միավոր։

Ադրբեջանը 143-րդ տեղում է։ Հայաստանի անմիջական մյուս հարևաններից Իրանը 2,7 միավորով 120-րդ տեղում է, Վրաստանը՝ 4,1 միավորով՝ 64-րդում, իսկ Թուրքիան՝ 4,2 միավորով՝ 61-րդ տեղում։

Կազմակերպությունը աշխարհի ամենանվազ կոռումպացված երկիր է ճանաչել Նոր Զելանդիան՝ 9,5 միավոր: Նրան հաջորդում են Դանիան և Ֆինլանդիան (9,4)։

Transparency International-ը CPI ինդեքսը կազմելիս հիմք է ընդունում հեղինակավոր կազմակերպությունների փորձագետների և գործարարների շրջանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։ 

Մեկնաբանել