Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարում

Այսօր Լոնդոնում երրորդ անգամ մեկնարկում է London chess classic անունը կրող շախմատային գերմրցաշարը, որին առաջին անգամ մասնակցելու է Լևոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարի մրցակիցներն այս մրցաշարում կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), ինչպես նաև անգլիացի գրոսմայստերներ Մայքլ Ադամսը, Նայջլ Շորթը, Լյուկ Մաքշեյնը և Դեյվիդ Հոուելը: Նախորդ երկու մրցաշարերում հաղթել է Կառլսենը, որն այս անգամ էլ հաղթողի հիմնական հավակնորդն է: Լևոն Արոնյանը ևս բավական լավ մարզավիճակում է, և հաշվի առնելով Անանդի և Կրամնիկի ոչ լավ մարզավիճակը՝ հենց Արոնյանի ու Կառլսենի միջև էլ London chess classic-ի երրորդ մրցաշարում կընթանա հիմնական պայքարը։