Օհանյանը բյուջեին հասցրած վնասը կվերականգնի, եթե իրեն արդարացնեն

Մարգար Օհանյանը, մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու համար: Նա մեղադրվում է մարզային ոստիկանությանը տրամադրված խոշոր չափերի բենզինը յուրացնելու մեջ:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետին առաջադրված մեղադրանքը կառուցվել է հիմնականում նրա չորս ենթակաների ցուցմունքների հիման վրա:

Հարցին, թե ինչու է Օհանյանը վճարել այդ գումարները, եթե իրեն մեղավոր չի ճանաչում, փաստաբանը պատասխանել է. «Քանի որ իր ղեկավարած Ճանապարհային ոստիկանությունում է դա կատարվել, և իր պատվի ու արժանապատվության խնդիր էր դա, այդ իսկ պատճառով վերականգնվել է»: Վասակյանն ասել է, որ եթե Օհանյանն արդարացվի, ապա այդ գումարները կվերադարձվեն:

Մարգար Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին և առաջիկայում կուղարկվի դատարան: 

Մեկնաբանել