Մերկելիզացիան մեկնարկել է

ԵՄ-ն չպետք է այսպես վարվեր, նրա անունից կազմակերպվող մեկ դերասանի գերմանական շոուն կարող է ի վերջո աշխարհամասի հիանալի այս նախագծի տապալման պատճառ դառնալ։ Թվում է՝ Մերկելը հաղթողի դերում է, իսկ Եվրոպան փռված է նրա ոտքերի տակ։ Սակայն իրադարձությունների այսօրվա շրջադարձի պայմաններում Գերմանիան կարող է շատ ավելի մեծ վնաս պատճառել, քան մեկ այլ պետություն։

ԵՄ ապագան, ինչպես և ներկայացնում է բրիտանական The Guardian-ը, հեռու չէ բռնագանձումների, տուգանքների, անընդհատ ավելացող զայրույթի, Եվրոպայի և ԵՄ-ի դեմ տրամադրված պոպուլիստների ճնշմանը ենթարկվող կենտրոնամետ վերնախավի միություն լինելուց։

Մերկելի դժգոհ և կտրուկ արձագանքը, իր էությամբ, ի վերջո հանգում է եվրոպական արժույթի և ֆինանսական քաղաքականության գերմանականացմանը, որն էլ, ըստ նրա, թույլ կտա հաղթահարել եվրոգոտու պարտքային ճգնաժամը։ Մերկելը շարունակ պնդում է՝ այն, ինչ լավ է Գերմանիայի համար, լավ է նաև մյուսների համար, չնայած ամեն ինչ վկայում է հակառակի մասին։

Համաշխարհային առաջնորդները խնդրում են նրան առավելագույն ջանքեր գործադրել գլոբալ աղետը կանխելու նպատակով, և նա այդ անում է Սարկոզիի հետ միասին՝ հաշվի չառնելով եվրոպացի ընտրողներին։ Սա աղետալի սխալ է, ինչի հետևանքով ԵՄ ղեկավարության լիազորությունները կարող են անվերջ ընդլայնվել՝ զրկելով նրան ժողովրդավարական լեգիտիմության անգամ տեսլականից։

Մերկելը չի կարող եվրոգոտուն պարտադրել գերմանամետ տնտեսական քաղաքականություն, ինչքան էլ որ ցավալի լինի ներկայիս հոգեվարքը։ Միակ լավ բանն այն է, որ Եվրոպան այսօր մեկ միասնական հեռախոսահամար ունի, ինչպես և ժամանակին ցանկանում էր Հենրի Քիսինջերը՝ +493040002526՝ Կանցլերամտում։ 

Մեկնաբանել