Թուրքիան Ֆրանսիայից հետ է կանչել դեսպանին

Երեկ վաղ առավոտից շուրջ երկու տասնյակ պատգամավորների ելույթից հետո Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ճնշող մեծամասնությունը «կողմ» արտահայտվեց փաստաթղթին: Ելույթներում նրանցից շատերը հիշեցրին ինչպես Հայոց ցեղասպանության առանձին դրվագներ, այնպես էլ ներկայում շարունակվող թուրքական պետական քաղաքականությունը՝ հուշարձանների ավերում, Անկարայի կողմից սպառնալիքներ՝ ուղղված Ֆրանսիային, շարունակվող շրջափակում:

Այս փաստաթուղթն արդեն ուղարկվել է Սենատի հաստատմանը, որը նախատեսվում է մարտին: Դրական ելքի դեպքում այն կներկայացվի նախագահի վավերացմանը: Ի դեպ՝ շատերը կանխատեսում են, որ այս ամբողջ գործընթացը ավարտվելու է մինչև Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: