Իրանում կրկին սպանել են միջուկային ֆիզիկոսի

Թեհրանի քաղաքապետ Սաֆարալի Բարաթլոն սպանության համար մեղադրել է Իսրայելին՝ ասելով, թե դա «սիոնիստների ձեռքի գործն է»:

2010թ. հունվարի 12-ին նման կերպ սպանվել էր մեկ այլ իրանցի ֆիզիկոս՝ Թեհրանի համալսարանի 50-ամյա դասախոս Մասուդ Ալին: Նույն տարում մահափորձ էր իրականացվել նաև Թեհրանի համալսարանի ֆիզիկոս Ֆերեյդուն Աբասի-Դավանիի դեմ: Վերջինս ներկայում գլխավորում է Իրանի ատոմայի էներգետիկայի գործակալությունը:

Իրանական «Ֆարս» գործակալությունն այս սպանությունների մեջ նույն ձեռագիրն է տեսնում և դրանց համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին: Վերջիններս չեն ընդունում մեղադրանքը:

Արևմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու հավակնությունների մեջ:

Մեկնաբանել