Արոնյանը կմասնակցի տարվա առաջին սուպերմրցաշարին

A մրցաշարում, որի միջին գործակիցն այս տարի 2755 է (21-րդ կարգ), մասնակցելու է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2805): Սուպերմրցաշարի շրջանակներում Լևոնի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2835), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2773), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2770), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2769), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2766), Վուղար Հաշիմովը (Ադրբեջան, 2761), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2759), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2739), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2736), Գատա Կամսկին (ԱՄՆ, 2732), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2714), Դավիդ Նավարան (Չեխիա, 2712) և Լյուկ վան Վելին (Հոլանդիա, 2692):

Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին:

Արոնյանը նախկինում երկու անգամ եղել է Վեյկ ան Զեեի հաղթողների շարքում՝ 2007թ. առաջին հորիզոնականը կիսելով Տոպալովի և Ռաջաբովի, իսկ 2008թ.՝ Կառլսենի հետ:

Ավելացնենք, որ Վեյկ ան Զեե-ի C խմբի մրցաշարում, որի միջին գործակիցը 2454 է, մասնակիցների թվում է լինելու Էլինա Դանիելյանը:

Մեկնաբանել