Մի­լան­յան «դեր­բիին» ըն­դա­ռաջ

Հ.Կ. – Մի­լան­յան դեր­բիին թի­մե­րը մո­տե­նում են տար­բեր կար­գա­վի­ճակ­նե­րով: Ե­թե «Մի­լան»-ն ա­ռա­ջա­տարն է և ար­դեն ա­պա­ցու­ցել է, որ պայ­քա­րե­լու է մի­միայն չեմ­պիո­նու­թյան հա­մար, ա­պա «Ին­տեր»-ը միայն վեր­ջին տու­րե­րում է սկսել ցու­ցադ­րել քիչ թե շատ կա­յուն խաղ և ինչ-որ չա­փով բա­րե­լա­վել ցու­ցա­նիշ­նե­րը: Ի­տա­լիա­յի ա­ռաջ­նու­թյան վեր­ջին տու­րում տա­րած հաղ­թա­նակ­նե­րի շնոր­հիվ թի­մե­րը դեր­բիին մո­տե­նում են բարձր տրա­մադ­րու­թյամբ, իսկ Ի­տա­լիա­յի գա­վա­թի խա­ղար­կու­թյան հան­դի­պում­ներն ա­վե­լի ուշ անց­կաց­նե­լու հան­գա­ման­քը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­վե­լի նպա­տա­կա­յին նա­խա­պատ­րաստ­վել դեր­բիին:

Ա.Գ. – Հեր­թա­կան դեր­բին, ան­կաս­կած, անց­նե­լու է հա­մառ և ան­զի­ջում պայ­քա­րում: «Մի­լան»-ը «Յու­վե»-ի հետ միա­սին գլխա­վո­րում է մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կը, իսկ «Ին­տեր»-ը վեր­ջին հա­ջող ե­լույթ­նե­րի շնոր­հիվ ար­դեն լա­վա­գույն հնգյա­կում է: Ուս­տի հենց այս հան­դի­պու­մը կա­րող է ցույց տալ, թե որ­քան լուրջ են «նե­րա­ձու­րի­նե­րի» հա­վակ­նու­թյուն­նե­րը: Կար­ծում եմ՝ խա­ղա­դաշ­տում ծա­վալ­վե­լիք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կլի­նեն նույն­քան հե­տաքր­քիր, որ­քան եր­կու թի­մե­րի պայ­քարն է՝ հուն­վար­յան տրանս­ֆե­րա­յին շու­կա­յում Կառ­լոս Տևե­սին ձեռք բե­րե­լու հա­մար:

Հ.Կ. – Ներ­կա­յիս «Մի­լան»-ի ա­ռա­վե­լու­թյու­նը «Ին­տեր»-ի նկատ­մամբ դրսևոր­վում է ոչ միայն մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կում միա­վոր­նե­րի տար­բե­րու­թյամբ։ Ե­թե Մոու­րին­յո­յի օ­րոք «Ին­տեր»-ը «Մի­լան»-ի հա­մար դար­ձել էր գրե­թե ան­հաղ­թա­հա­րե­լի, ա­պա նրա հե­ռա­նա­լուց հե­տո ար­դեն «Մի­լան»-ն է սկսել «տոն տալ» եր­կու այս թի­մե­րի դի­մա­կա­յու­թյուն­նե­րում: «Մի­լան»-ը հաղ­թել է վեր­ջին 3 դեր­բի­նե­րում, այդ թվում՝ 2011թ. ամ­ռա­նը կա­յա­ցած սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում, ուս­տի հո­գե­բա­նա­կան ա­ռա­վե­լու­թյունն ան­կաս­կած լի­նե­լու է «ռոս­ո­նե­րիի» կող­մը:

Բա­ցի այդ՝ Ա­լեգ­րիի «Մի­լան»-ը, որն ար­դեն երկրորդ տա­րին է, ինչ խա­ղում է գրե­թե նույն կազ­մով և տակ­տի­կա­կան դա­սա­վո­րու­թյամբ, շատ ա­վե­լի կա­յա­ցած թիմ է, քան «Ին­տեր»-ը, ո­րը վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում դեր­բիին մո­տե­նում է ար­դեն երրորդ գլ­խա­վոր մարզ­չի ա­ռաջ­նոր­դու­թյամբ: Այս ա­մե­նը պետք է որ իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նա նաև խա­ղա­դաշ­տում՝ ապ­րիո­րի ֆա­վո­րի­տի կար­գա­վի­ճա­կը վե­րա­պա­հե­լով «Մի­լան»-ին:

Ա.Գ. – «Մի­լան»-ը, ի­րոք, ֆա­վո­րիտ է, բայց չմո­ռա­նանք, որ հաշ­վե­տու մրցա­վե­ճին «Ին­տեր»-ի ֆուտ­բո­լիստ­նե­րը մո­տե­նում են բա­վա­կան լավ մար­զա­վի­ճա­կում: 10-րդ տու­րում «Յու­վեն­թուս»-ին պարտ­վե­լուց հե­տո թի­մը վեր­ջին յոթ հան­դի­պում­նե­րում տա­րել է վեց հաղ­թա­նակ և կ­րել ըն­դա­մե­նը մեկ պար­տու­թյուն: Հատ­կա­պես հա­ջող է գոր­ծել «Ին­տեր»-ի պաշտ­պա­նու­թյու­նը, որն այս ըն­թաց­քում միայն եր­կու ան­գամ է մրցա­կից­նե­րին թույլ տվել գրա­վել սե­փա­կան դար­պա­սը: Իսկ այն փաս­տը, որ վեր­ջին դեր­բի­նե­րում «Ին­տեր»-ը միայն պար­տու­թյուն­ներ է կրել, կստի­պի թի­մի ֆուտ­բո­լիստ­նե­րին է՛լ ա­վե­լի մո­տի­վաց­ված մո­տե­նալ հան­դիպ­մա­նը:

Հ.Կ. – Բ­նա­կա­նա­բար, ին­տե­րիստ­նե­րը պար­զա­պես այր­վում են վեր­ջին պար­տու­թյուն­նե­րի դի­մաց վրեժխն­դիր լի­նե­լու ցան­կու­թյամբ, սա­կայն դժվար է հաս­տա­տա­պես պնդել, որ դա կօգ­նի թի­մին: Բա­ցի այդ՝ որ­քան էլ որ Ռի­վե­րա­յի և Մա­ցո­լա­յի ժա­մա­նակ­նե­րի սուր հա­կա­մար­տու­թյու­նը մնա­ցել է վաղ անց­յա­լում, իսկ եր­կու թի­մե­րի միջև տրանս­ֆեր­ներն ու խա­ղա­ցող­նե­րի փո­խա­նա­կումն էլ ոչ ո­քի չեն զար­մաց­նում, դժվար է պատ­կե­րաց­նել, որ «Մի­լան»-ի խա­ղա­ցող­նե­րը դեր­բիին կմո­տե­նան նվազ մո­տի­վաց­ված կամ կար­հա­մար­հեն մրցակ­ցին:

«Մի­լան»-ն այս պա­հին խա­ղա­ցող­նե­րի ընտ­րու­թյամբ հա­վա­սա­րը չու­նի Ի­տա­լիա­յում, իսկ հար­ձակ­ման գի­ծը, նույ­նիսկ Կաս­սա­նո­յի բա­ցա­կա­յու­թյամբ, լա­վա­գույն­նե­րից է աշ­խար­հում: Ե­թե սրան գու­մա­րենք ան­չափ մո­բիլ և ս­տեղ­ծա­գոր­ծող մի­ջին գի­ծը և այս մրցաշր­ջա­նում ո­րա­կա­կան նոր մա­կար­դա­կի բարձ­րա­ցած Քևին Պ­րինս-­Բոա­տեն­գի խան­դա­վառ խա­ղը, ա­պա դժվար է պատ­կե­րաց­նել, թե ինչ կկա­րո­ղա­նա այս ա­մե­նին հա­կադ­րել «Ին­տեր»-ը, ո­րը, չնա­յած վեր­ջին խա­ղե­րում հա­մե­մա­տա­բար քիչ գնդակ­ներ է ըն­դու­նել, բայց, բա­ցա­ռու­թյամբ «Պար­մա»-ի հետ հան­դիպ­ման, աչ­քի չի ըն­կել կա­ռու­ցո­ղա­կան բարձ­րո­րակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով: Կաս­կա­ծից վեր է, որ «Մի­լան»-ը խա­ղա­ցող­նե­րի ան­հա­տա­կան վար­պե­տու­թյամբ գե­րա­զան­ցում է «Ին­տեր»-ին, ինչն էլ կա­րող է վճռո­րոշ դառ­նալ այս թի­մե­րի դի­մա­կա­յու­թյու­նում:

Ա.Գ. – Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այս հան­դիպ­ման հա­մար եր­կու մար­զիչ­ներն էլ կընտ­րեն 4-3-1-2 տակ­տի­կա­կան դա­սա­վո­րու­թյու­նը, թե­պետ «Մի­լան»-ի պա­րա­գա­յում այն կա­րող է փո­խա­կերպ­վել նաև 4-3-3-ի: Եր­կու թի­մե­րի կազ­մե­րում էլ ընդգծ­ված հար­ձա­կո­ղա­կան ո­ճի եզ­րա­յին ֆուտ­բո­լիստ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում չա­փա­զանց ակ­տիվ են եզ­րա­յին պաշտ­պան­նե­րը, ո­րոնց միա­ցում­նե­րը շատ հա­ճախ կա­րող են վճռո­րոշ դեր խա­ղալ մրցակ­ցի նկատ­մամբ թվա­յին ա­ռա­վե­լու­թյուն ստա­նա­լու հար­ցում: Այս ա­ռու­մով «Ին­տեր»-ը շատ ա­վե­լի շա­հա­վետ դիր­քում է, քա­նի որ Մայ­կո­նը և Նա­գա­տո­մոն «Մի­լան»-ի ի­րենց ա­խո­յան­նե­րի հա­մե­մատ շատ ա­վե­լի սուր ֆուտ­բո­լիստ­ներ են։ Ն­րանք հասց­նում են հստա­կո­րեն կա­տա­րել նաև ի­րենց պաշտ­պա­նա­կան ֆունկ­ցիա­նե­րը:

Շատ բան կախ­ված կլի­նի նաև եր­կու թի­մե­րի մի­ջին գծի խա­ղա­ցող­նե­րի՝ մի կող­մից Բոա­տեն­գի, Վան Բո­մե­լի և Նո­չե­րի­նո­յի, իսկ մյուս կող­մից՝ Մո­տա­յի, Զա­նե­տիի, Կամ­բիա­սո­յի և Ս­նեյ­դե­րի (հո­լան­դա­ցու մաս­նակ­ցու­թյու­նը խա­ղին դեռևս հար­ցա­կա­նի տակ է) խա­ղից: «Ին­տեր»-ի հա­մար կարևոր է նաև, թե ինչ­պես ի­րեն կդրսևո­րի վեր­ջին տու­րում «տրեկ­վար­տիս­տա­յի» դիր­քում փայ­լուն խաղ անց­կաց­րած Դիե­գո Մի­լի­տոն: Այս գոր­ծո­նը Ռա­նիե­րիի գլխա­վոր հաղ­թաթղ­թե­րից կա­րող է լի­նել և բնա­կա­նա­բար, չի կա­րող չա­ռա­ջաց­նել Ա­լեգ­րիի ան­հանգս­տու­թյու­նը:

Հ.Կ. – 4-3-1-2-ը վեր­ջին շրջա­նում ընդ­հան­րա­պես գե­րա­կա­յող մար­տա­վա­րու­թյուն է ի­տա­լա­կան մի շարք թի­մե­րի հա­մար: Այն ոչ միայն ճկուն է, այլև հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս խա­ղի ըն­թաց­քում փո­փո­խել տակ­տի­կա­կան դա­սա­վո­րու­թյու­նը, ա­վե­լաց­նել կամ փոր­ձել գցել տեմ­պը: Կար­ծում եմ՝ անժխ­տե­լի է, որ «Մի­լան»-ը հենց այս դա­սա­վո­րու­թյան լա­վա­գույն կի­րա­ռող­նե­րից է, մինչ­դեռ «Ին­տեր»-ը (չնա­յած Մոու­րին­յո­յի օ­րոք հա­ճախ խա­ղում էր հենց այդ­պի­սի տակ­տի­կա­կան սխե­մա­յով) ամ­բողջ մրցաշր­ջա­նի ըն­թաց­քում օպ­տի­մալ տակ­տի­կա­յի փնտրտուք­նե­րի մեջ է:

Ան­կաս­կած, Ռա­նիե­րին կա­րո­ղա­ցավ ո­րո­շա­կիո­րեն շտկել ի­րա­վի­ճա­կը թի­մում, սա­կայն կար­ծում եմ, որ ներ­կա­յիս «Ին­տեր»-ը, որ­քան էլ ար­ժա­նիո­րեն կա­րո­ղա­նա դի­մա­կա­յել «Մի­լան»-ին, ի վի­ճա­կի չի լի­նի հաղ­թա­նակ տա­նել այս խա­ղում, ուս­տի կան­խա­տե­սում եմ «Մի­լան»-ի հաղ­թա­նա­կը՝ 2։1 հաշ­վով:

Ա.Գ. – Չ­նա­յած «Ին­տեր»-ի հիմ­նա­կան կազ­մի մեծ թվով ֆուտ­բո­լիստ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը դեր­բիին ա­ռայժմ հար­ցա­կա­նի տակ է, կար­ծում եմ՝ «նե­րա­ձու­րի­նե­րը» կկա­րո­ղա­նան ար­ժա­նի դի­մադ­րու­թյուն ցույց տալ ի­րենց ո­խե­րիմ հարևան­նե­րին: Հան­դի­պումը, ըստ իս, կա­վարտ­վի 1:1 կամ 0:1 հաշ­վով՝ հօ­գուտ Կ­լաու­դիո Ռա­նիե­րիի սա­նե­րի:

Մեկնաբանել