Այդ պարգեւը նրան 2003թ. հուլիսի 15-ին Փարիզում շնորհել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը’ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար։Թվում էր, որ նման բարձր պարգեւի արժանացած քաղաքական գործիչը կարող էր առնվազն չեզոք դիրք բռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում եւ չդառնալ դրա վիճարկման առաջամարտիկներից մեկը:
-
Հայաստան եւ սփիւռք գոյութենական անդունդի եզրին կը գտնուին
Հրայր Պալեան Հայաստան եւ սփիւռք գոյութենական անդունդի եզրին կը գտնուին։ Ներքին պառակտումները Հայաստանի մէջ, սփիւռքի մէջ եւ Հայաստանի ու սփիւռքի միջեւ, ա՛լ աւելի կը վատթարացնեն անդունդի սպառնալիքը: Համաշխարհային հետաքրքրութիւնը հեռաւոր եւ հանքանիւթերով աղքատ Հայաստանի նկատմամբ, լաւագոյն պարագային, սահմանափակ է: Նոյնիսկ ցեղասպանութեան վտանգը կամ անոր գործադրումը լուրջ հետաքրքրութիւն չի կրնար արծարծել՝ վկայ Կազայի մէջ գործադրուող ցեղասպանութիւնը: Եթէ մենք՝ հայերս, չկարենանք դիմակայել մարտահրաւէրները, ուրիշ երկիրներ պիտի չ՛օգնեն: Հիմնական սպառնալիքները դիմագրաւելու համար անհրաժեշտ է համախմբուիլ նուազագոյն ընդհանուր յայտարարի (minimum common denominator) մը շուրջ եւ մշակել նուազագոյն գործնական ծրագիր մը։ Որո՞նք են ամէնէն կարեւոր գոյութենական սպառնալիքները, եւ նուազագոյն ընդհանուր յայտարարը ին՞չ տարրեր պէտք է […]
-
Հնդկաստանը դիտարկում է ռազմավարական գործակցության խորացումը Հունաստանի հետ
Իվ Ռեժիստր Փետրվարին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Հնդկաստան կատարած այցից հետո երկու երկրները դիտարկում են երկկողմ կապերի ամրապնդման հարցը: Միցոտակիսի այցին 2023-ի օգոստոսին նախորդել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Աթենք, որի ժամանակ երկու երկրները համաձայնել էին համագործակցությունը հասցնել ռազմավարական գործընկերության: Միցոտակիսը Հունաստանի առաջին ղեկավարն է, որն այցելել է Հնդկաստան վերջին 15 տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս, թե որքանով են ամրապնդվել երկկողմ հարաբերությունները անցած տարվա ընթացքում։ Քանի որ Հունաստանն ավանդաբր կոչվել է «դարպաս» դեպի Եվրոպա, իսկ Հնդկաստանը հարավասիական տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն է, նրանց երկկողմ համագործակցությունը կարող է նպաստել նաև երկու տարածաշրջանների միջև գործակցությանը: Մի քանի տնտեսական և դիվանագիտական խթաններ, […]
-
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններին աջակցելու մեջ
Այթան Ֆարհադովա, OC Media Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի տիրապետության դեմ անկարգություններին աջակցելու մեջ: The Guardian պարբերականը մեջբերել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին, որն ասել է, որ դա «իրականություն է»: «Ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության կողմնակիցներից ոմանք գործարք են կնքել Ադրբեջանի հետ։ Դա անվիճելի է»,- ասել Դարմանինը: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքվի նախաձեռնող խումբը հինգշաբթի տեսահամաժողով է կազմակերպել, որին, ի համերաշխություն Նոր Կալեդոնիայի բնիկների, մասնակցել են «անկախության համար պայքարող շարժումների» ներկայացուցիչներ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից, Մարտինիկայից, Գվադելուպայից և Կորսիկայից, որոնք բոլորն էլ ֆրանսիական անդրծովյան տարածքներ […]
-
Արցախցիների բնակապահովության ծրագիր․ դրական և բացասական կողմերը
Արամ Թադևոսյան Մասիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, այսինքն բազմաթիվ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Այն, ինչ մինչ այժմ հրապարակված է, թույլ է տալիս մի շարք հետևություններ անել։ Առաջինը, որ անհրաժեշտ է ընդգծել՝ կառավարությունը հրաժարվել է աջակցության գումարի մի մասը շահառուների կողմից ժամանակի ընթացքում պետությանը վերադարձնելու գաղափարից (շահառու ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների կողմից)։ Երկրորդ էական փոփոխությունը՝ նախկինում քննարկված տարբերակի համեմատությամբ, մեկ շնչի հաշվով աջակցության գումարի առավելագույն չափի ավելացումն է մինչև 5 մլն դրամ, ինչպես նաև հավաստագրի իրացումից հետո մնացած գումարի (առավելագույնը 11 […]
-
Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի կամրջի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։ Անիի կամրջի վերականգնման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել է 2023-ի փետրվարին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։
-
Գորայք, Սիսիան․ աշխատանք չկա, ջահել չկա
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք գյուղն է։ 1980-ականներին կառուցված գյուղը օր օրի դատարկվում է։ Գյուղում արդեն եկամտաբեր չէ անասնապահությամբ զբաղվելը, քանի որ կաթի ու մսի գնանկում է նկատվում։ Տեղաբնակները վաճառում են անասուններն ու հեռանում այլ բնակավայրեր՝ աշխատանք փնտրելու։
-
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար»,- նշել է Բադալյանը։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր […]