Անտրամաբանական պահվածք Սբ.Մեսրոպ Մաշտոց շքանաշակիր ֆրանսիացի սենատորի կողմից

Այդ պարգեւը նրան 2003թ. հուլիսի 15-ին Փարիզում շնորհել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը’ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար։Թվում էր, որ նման բարձր պարգեւի արժանացած քաղաքական գործիչը կարող էր առնվազն չեզոք դիրք բռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում եւ չդառնալ դրա վիճարկման առաջամարտիկներից մեկը: