Մարիա Շարապովան չի ավարտի կարիերան

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, որը Մայամիի մրցաշարի եզրափակչում 5:7, 4:6 հաշվով զիջեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային, հայտարարել է, որ թիակի վնասվածքն իրեն այսուհետ չի անհանգստացնելու: Հիշեցնենք, որ 2008թ. Մաշան վիրահատության էր ենթարկվել և այդ վնասվածքի պատճառով նույնիսկ կարող էր ավարտել մարզական կարիերան: 2012թ. Շարապովան չի կարողացել հաղթել WTA-ի մրցաշարերից և ոչ մեկում, սակայն 3 անգամ հասել է մինչև եզրափակիչ:

«Թիակիս վնասվածքի հետ կապված խնդիրներն ինձ այլևս չեն անհանգստացնում: Գոհ եմ, որ կարողացա հաղթահարել դժվարությունները, թեև ինձանից պահանջվեցին շատ ժամանակ և մեծ ջանքեր: Իհարկե, սկզբում այնքան էլ հեշտ չէր, բայց հիմա ինձ գոհացնում է իրադարձությունների նման ընթացքը»,– ըստ Panorama.am-ի՝ ասել է 24-ամյա թենիսիստուհին:

Մեկնաբանել