Հովսեփ Խուրշուդյանն ու Միքայել Հովհաննիսյանը խոսում են քաղաքական կուսակցությունների ծրագրերի և իրականությունից կտրված լինելու մասին:
Անհրաժե՞շտ է միասնական շտաբ
Post navigation
Posted in:
Հովսեփ Խուրշուդյանն ու Միքայել Հովհաննիսյանը խոսում են քաղաքական կուսակցությունների ծրագրերի և իրականությունից կտրված լինելու մասին:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մայիսի 6-ին կշարունակվի Սևանի թերակղզու խաչմերուկից։ Երթը մեկնարկելու է ժամը 11:00-ին։ Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են […]
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումն այսօր Հաղարծինից շարժվեց Դիլիջան, ապա քայլերթով շարունակեց դեպի Սևան։ Դիլիջանում Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումն ստացած շարժումը նախատեսում է քայլերթով հասնել Երևան մայիսի 9-ին։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժումը երեկ հասավ Հաղարծին։ Այսօր առավոտյան Հաղարծնի վանքում արքեպիսկոպոսը պատարագ մատուցեց, որից հետո մեքենաներով շարժվեցին Դիլիջան։ Ժամը 2-ին Դիլիջանից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։
Տավուշում օրեր տևած ցույցերից հետո այսօր ժամը 16-ին մոտ ցուցարարների խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Սարիգյուղ հատվածից մեքենաներով գնացել են Հաղարծին, որտեղ գիշերելուց հետո կշարունակեն քայլերթով գնալ Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի,- Տավուշի թեմի առաջնորդի խոսքը մեջբերում է Ազատությունը։- Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:
OC Media-ի խմբագրական հոդվածը՝ թարգմանաբար Բիձինա Իվանիշվիլին, որը նախկինում գործում էր կուլիսների ետևում, այժմ արդեն սկսել է գործել բաց՝ Վրաստանի ապագայի վերաբերյալ իր մռայլ տեսլականով։ Իրականությունից կտրված և էմոցիոնալ իր ելույթում՝ լի դավադրության տեսություններով և բռնաճնշումների սպառնալիքներով, Վրաստանի իշխող օլիգարխը հստակ հասկացնել տվեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այլախոհությունը երկրի ներսում կամ Արևմուտքում իր քննադատների կողմից: Մեկուսի կյանք վարող միլիարդատերն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահը» ապրիլի 29-ին իջավ Թբիլիսիի վերնամասում գտնվող իր պողպատե պալատից և երևաց հանրությանը, ինչը հազվադեպ երևույթ է։ Խորհրդարանի դիմաց Բիձինա Իվանիշվիլին բարձրացավ բեմ՝ ներկայացնելու երկրի վերաբերյալ իր ծրագրերը: Նա խոստացավ պայքարել հանուն օտարերկրյա գործակալների […]