Ford-ը $600 մլն է ներդնում Չինաստանում

Ամերիկյան Ford Motor Co. ավտոկոնցեռնը մտադիր է Չինաստանում մարդատար ավտոմեքենաների արտադրության մեջ մինչև 2014թ. $600 մլն ներդնել՝ ընկերության ձեռնարկությունների արտադրական հզորությունները կրկնապատկելու նպատակով, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։

Ըստ Ford-ի՝ չինական Չունցին քաղաքում կատարվող ներդրումները կնպաստեն, որ մինչև 2014թ. ավտոմեքենաների արտադրությունն այստեղ 350 հազ-ից հասնի 770 հազ. միավորի, հայտարարել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Աֆրիկայում Ford-ի նախագահ Ջո Հինրիչը։ Սա կգերազանցի ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ընկերության ձեռնարկությունների հզորությունները։

Չինական Changan Automobile Co.-ի հետ համատեղ ընկերությունը մտադիր է մինչև 2014թ. մոտ 1,3 մլրդ ավտոմեքենա արտադրել։

2011թ․ Չինաստանում Ford-ի վաճառքները կազմել են 519 հազ., ինչը 7%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը։ Համեմատության համար նշենք, որ ամերիկյան General Motors-ի համապատասխան ցուցանիշը կազմել է 2,55 մլն։

Մեկնաբանել