Լիպին Չինաստան չի գնում

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հերքել է այն լուրը, թե ինքը կգլխավորի չինական «Գուանչժու էվերգրանդ» ֆուտբոլային ակումբը։

«Դրանք սխալ տեղեկություններ են։ Այդ լուրերը հայտնվել են տասը օր առաջ։ Ես երբեք բանակցություն չեմ վարել այդ ակումբի հետ։ Այդ խոսակցությունների զրո տոկոսն է ճիշտ։ Ես առաջարկներ ունեմ Դուբայից և Սաուդյան Արաբիայից, սակայն չեմ ցանկանում աշխատել արտասահմանում»,– Լիպիի խոսքը, ըստ News.am-ի, փոխանցում է Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում է, որ իտալացի մասնագետը համաձայնել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով գլխավորել չինական «Գուանչժու էվերգրանդ» ակումբը։

Մեկնաբանել