Bloomberg․ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց վնասները Սուրբ Զատիկին նախորդած մեկ շաբաթում

Սուրբ Զատիկին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամվ կորցրել են $9,1 մլրդ, հաշվել է Bloomberg գործակալությունն իր Bloomberg Billionaires Index-ում։ Այս վնասները փորձագետները պայմանավորում են ներդրողների՝ եվրոգոտում պարտքային ճգնաժամի հնարավոր խորացման մտավախությամբ։

Bloomberg-ի վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը մեկ շաբաթում կրճատվել է $1,5 մլրդ-ով՝ մինչև $69,2 մլրդ։ Գործակալությունն այս հանգամանքը պայմանավորում է Սլիմին պատկանող America Movil SAB բջջային օպերատորի բաժնետոմսերի 2,2% արժեզրկմամբ։

76-ամյա իսպանացի Ամանսիո Օրտեգան մեկ շաբաթում կորցրել է $1,2 մլրդ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է $39,4 մլրդ։ Bloomberg-ի փորձագետներն այսպիսի եզրահանգման են եկել գործարարի Industria de Diseno Textil SA (նրան է պատկանում Zara, Massimo Dutti և Stradivarius բրենդները) կորպորացիայի բաժնետոմսերի 0,3% արժեզրկման պատճառով։

Չինացի մեծահարուստ Լի Կա-Շինգը (զբաղեցնում է Bloomberg-ի վարկանիշի 15-րդ տեղը) այս շաբաթ «աղքատացել» է $144 մլն-ով՝ պայմանավորված Hutchison Whampoa Ltd. հոլդինգի բաժնետոմսերի 1,1% արժեզրկմամբ։ Բիլ Գեյթսը ևս աղքատացել է այս մեկ շաբաթում. նա կորցրել է $558,1 մլն՝ մինչև $63,2 մլրդ։BNY Mellon Wealth Management-ում այս արդյունքները պայմանավորում են նրանով, որ «գերհարուստ» մարդիկ աշխարհի ամենազգույշ ներդրողներն են և չափազանց նյարդային են դուրս բերում իրենց միջոցները շուկայում տիրող հոռետեսության պայմաններում։

Մեկնաբանել