Վարձույթով ոստիկան՝ Հունաստանում

Ծառայությունն արժե 30 եվրո/ժամ ($40)։ Ոստիկաններին կարելի է վարձել տարբեր միջոցառումներում անվտանգության ապահովման, ինչպես նաև ֆիլմերում նկարահանվելու համար։

Հունաստանի ոստիկանության ներկայացուցիչը BBC-ին պարզաբանել է, որ նախկինում նման ծառայություններ մատուցվել են անվճար, սակայն բացառիկ դեպքերում։

Հունաստանը վերապրում է վերջին տասնամյակի ամենախոր ռեցեսիան։ Երկրի պետպարտքը գերազանցում է 350 մլրդ եվրոն ($457,7 մլրդ)։