Կանանց միամսյակին անվճար վիրահատվել է 344 հիվանդ

Այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետին են ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացված «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյունքները:

Դրանց համաձայն՝ նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12 500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտության է ենթարկվել 9540–ը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժօգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165-ը։ Անվճար խորհրդատվություն է ստացել 63-ը, նույնքանը հերթագրվել է։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ անվճար վիրահատվել է։