Այսօր ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են

Ապրիլի 11-ի, ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

Մեկնաբանել