Նախկին տղամարդիկ կմասնակցեն «Միս տիեզերք» գեղեցկության մրցույթին

«Միս տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմկոմիտեն փոփոխություններ է մտցրել մրցույթի անցկացման ընթացակարգում: Այսպես` 2013թ. սկսած` մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդ աղջիկները, ովքեր անցյալում տղամարդ են եղել, սակայն փոխել են իրենց սեռը:

Գեղեցկության մրցույթի անցկացման կանոնները փոփոխելու որոշումը «Միս տիեզերք» մրցույթի կազմակերպիչները կայացրել են Միասեռականների դաշինքի հետ խորհրդակցելուց հետո: Նման բանակցությունների անհրաժեշտությունը ծագել  էր այն բանից հետո, երբ մարտի վերջին՝ կանադուհի Ջեննա Տալակովային (նախկինում տղամարդ) արգելեցին մասնակցել միջազգային այս մրցույթին: Տալակովան հայտարարել էր, որ կազմկոմիտեի որոշումը խտրականության դրսևորում է: Ի դեպ` կանադուհու հետ համակարծիք էին հազարավոր մարդիկ, ովքեր հանդես էին եկել տարբեր կարգավիճակներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության օգտին: Ի վերջո, ապրիլի սկզբին Ջեննայի անունը վերականգնեցին «Միս տիեզերք» մրցույթի մասնակիցների ցուցակում:

Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 19-ին: