Ֆրանսիա․ շրջադարձ դեպի ձախ

Թեկնածուներից յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրարշավի առաջին փուլին մինչև 16,851 մլն եվրո տրամադարել, իսկ երկրորդ փուլին՝ մինչև 22,509 մլն եվրո։ Թեկնածուները ընտրություններին ընդառաջ մրցակցում են նաև իրենց վարկանիշներով։ Այսպես՝ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի վարկանիշը՝ Թուլուզի դեպքերի ահաբեկիչ Մուհամեդ Մերայի որոնման և ձերբակալման հետնապատկերին գերազնացում էր իր հիմնական մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը։ Մյուս կողմից՝ նրանց վարկանիշների 2% տարբերությունը նվազել էր մինչև 0,5% և Սարկոզիի վարկանիշը կազմում էր  28%, իսկ Օլանդըինը՝ 27,5%։

Վարկանիշները, ամենայն հավանականությամբ, էականորեն չեն փոխվի, եթե  անսպասելի իրադարձություններ, ինչպես օրինակ Թուլուզինը, չլինեն։ Թեև Թուլուզը «խոսեց» Սարկոզիի օգտին, այն այդքան էլ ճիշտ չէ նախըտրական հնարք դիտարկել։ Ըստ սոցիոլոգների՝ ներկայում Ֆրանսիայի ազգային  խնդիրների ցանկում առաջնահերթը ոչ թե ահաբեկչությունը, իսլամականությունն ու միգրացիան են, այլ գործազրկությունը, աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Այս մասին են վկայում նաև փոփոխությունները երկրորդ էշելոնի թեկնածուների շարքերում։ Այսպես՝ կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի վարկանիշը կարող է նվազել անգամ 10%-ից։ Նա ակնհայտորեն կորցնում է ընտրողների վստահությունը, որոնք աստիճանաբար հակվում են դեպի աջերը՝ «Ագզային ճակատ» կամ ձախերը՝ «Ձախ ճակատ»։ Մարին Լե Պենը նախկինի պես շարունակում է երրորդ հորիզոնականը զբաղեցնել, սակայն նրան աստիճանաբար մոտենում է «Ձախ ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։

Չնայած Լե Պենի և Մելանշոնի միմյանց նկատմամբ տածած հակակրանքին՝ նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսի կողմնակիցներն էլ կարծում են, որ Օլանդի և Սարկոզիի միջև էական տարբերություններ չկան։ Դժգոհ ընտրազանգվածի կամ «ձայնազուրկների» համար կարևորը հիմնական թեկնածուների միջև «նրբերանգային» տարբերությունը չէ։ Նրանց համար առաջնահերթը անհապաղ գործողություներն են, որոնց վեկտորը կարող է ուղղված լինել  լիովին հակադարձ ուղղություններով։ Հիմնական թեկնածուները լայնորեն քննարկում և քննադատում են նաև քաղաքական ու տնտեսական նախըտրական ծրագրերը։ Այսպես՝  Օլանդն անգամ հրապարակել է այն միջոցառումների ցանկը, որոնք մտադիր է իրագործել իր նախագահության առաջին տարում։ Սարկոզիի մեկնաբանմամբ՝ մնացած չորս տարիների ընթացքում Օլնադը կզբաղվի դրանց հետևանքների վերացմամբ։ 

Ի տարբերություն  Օլանդի և Սարկոզիի՝ ձախերի ու աջերի համար առաջնահերթը ոչ թե դետալների շուրջ վիճաբանությունն է, այլ էմոցիաներով առաջնորդվող ընտրազանգվածի քվեն շահելը։

Ավելի վաղ համարվում  էր, որ Սարկոզիի գլխավոր հույսը Լե Պենի ընտրազնգվածն է, իսկ Օլանդը մինչև երկրորդ փուլը նպատակ ունի շահել ձախերի համակրանքը։ Սակայն ներկայում Մելանշոնը չորրորդ հզոր ուժն  է համարվում։ Նա կարողանում է ցույցերին հազարավոր մարդիկ հավաքել և ոգեշնչված ճառեր արտասանել։ Մելանշոնի կողմնակիցները ցույցերի ընթացքում երգում են ոչ թե «Մարսելիոզը», որի հնչյունների ներքո, ըստ նրանց, բազմաթիվ չարագործություններեն կատարվել, այլ «Ինտերնացիոնալը»։ Որքան մարդ  այլևս չի երգում «Ինտերնացիոնալը»՝ «Ձախ ճակատ»-ում լռում են։ Ուշագրավն այն  է, որ ֆրանսիայի առջիկա հինգ տարիների ճակատագիրը ինչպես ապրիլի 22-ին, այնպես էլ մայիսի 6-ին հենց նրանք են կանխորոշելու, ամփոփում է պարբերականը։