Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ ապրիլի 13-ին

Քվեարկության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 15–ին Ալ.  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում:

 Civilnet.am-ի հետ զրույցում մրցանակաբաշխության կոորդինատոր Տաթևիկ Միրզոյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ մրցանակներ կհանձնվեն «Լավագույն ռադիոծրագիր» և «Լավագույն ջազային նախագիծ» անվանակարգերում: Սահմանվել է նաև 15 հատուկ մրցանակ: 

Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն առաջին անգամ կայացել է 2002-ին, որի շնորհիվ հայտնի են դառնում երաժշտական ոլորտներում տարվա լավագույն ներկայացուցիչների անունները: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է «Հ1» հանրային հեռուստաընկերությունը, աջակցում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպմամբ նախկինում զբաղվող Հրաչ Քեշիշյանին այս տարի փոխարինել է  Հանրային հեռուստաընկերության նորանշանակ երաժշտական պրոդյուսեր Գրիգոր  Նազարյանը: