ԱԱԾ-ն իր հրավերը Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է

Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է․ այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը։

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

ԱԱԾ -ն նրա տուն ծանուցում էր ուղարկել 16:00-ին ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: